16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արցախում ընթացող պրոցեսները վտանգավոր են

Այսօր քաղաքագետ Երվանդ Բոզոյանը պատասխանելով Henaran.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչ կարծիք ունի  Արցախում ընթացող պրոցեսների մասին և ինչի կհանգեցնի այդ ամենը, պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղը ճակատում գտնվող տարածք է, որտեղ ցանկացած քայլ պետք է բավականին հավասարակշռված լինի. «Եթե Լեռնային Ղարաբաղում գնա այն պրոցեսը, որը գնաց Հայաստանում, դա կարող է փլուզել կայունությունը և կարող է ռազմաճակատում ավելացնել շատ վտանգավոր իրավիճակ, ինչը թույլ տալ չի կարելի»:

Բոզոյանն ասաց,  որ չնայած նրան, որ Հայաստանում տեղի ունեցող դեպքերը չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ Լեռնային Ղարաբաղի վրա, այնուամենայնիվ Արցախում կատարվող գործողությունները պետք է լինեն շատ սահուն և աննկատ, որովհետև կան բազմաթիվ գործոններ, որոնք չեն կարող թույլ տալ, որ այնտեղ քաոս առաջանա:

Հիշեցնենք, որ  հունիսի 1-ին Ստեփանակերտում ԱԱԾ աշխատակիցների մասնակցությամբ ծեծկռտուքը հանրային հնչեղություն ստացավ, որից հետո  մի խումբ քաղաքացիներ Արցախում բողոքի ակցիաներ սկսեցին:

 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ