01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Երիտասարդները կփաստարկեն /վիդեո/

Այսօր մեկնարկեց ՀՀԿ երիտթեւի “Փաստարկ” ծրագիրը որը վերաբերում է ՀՀ արտաքին քաղաքականությանը: Մեկնարկի առաջին օրը ինտելեկտուալ խաղ էր կազմակերպվել: Մինչ խաղը երիտասրդներին վարպետության դաս անցկացրեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Նրա խոսքով,  բարձրագույն կրթության կարեւորագույն բաղադրիչը լրացուցիչ աշխատանքն է, որ ուսանողությունը պատրաստ պետք է լինի կատարել, որովհետեւ լսարանի շրջանակի աշխատանքները պրպտող մտքի համար հնարավոր է սահմանափակ լինեն:

“ՀՀԿ երիտասարդական թեւի նման ակումբ ստեղծելու գաղափարով հանդես գալը չափազանց ողջունելի է երկու պատճառով: Առաջինը՝ մասնագիտական կյանքը սկսում է ուսանողական տարիներից եւ այն, որ դուք ուսանողական տարիներին կարողանալու եք անդրադարձ կատարել էական արդիական խնդիրների, չափազանց գնահատելի է: Կարծում եմ, որ սա փայլուն հնարավորություն է լինելու, այս ակումբում կարող եք բարձրացնել ձեր խոսքի ու վերլուծական կարողությունների մակարդակը”,- ասաց Վ. Սարգսյանը:

 ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի խոսքով էլ ծրագիրը միայն հանրապետական երիտասարդների համար չէ: Ցանկացողները լրացնում են հայտ, մասնակցում են սկայպ-հարցազրույցին եւ ընդգրկվում ծրագորւմ:

Կարեն Ավագյանն ասաց, որ որ երիտասարդները խնդիր ունեն փաստարկների հավաքագրման, ինչը կօգնի այս ծրագիրը: Դրանից հետո պատարաստի պաշարով հայ երիտասարդները կմասնակցեն տարբեր կոնֆերանսների, դասընթացների, միջազգային տարբեր ծրագրերի ու խոսել այդ ծրագրերի ժամանակ Հայաստանի շահերից բխող որոշակի նյութերի մասին:

 Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ