23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Զուրաբ Ժվանիան սպանվել է Սահակաշվիլիի ներկայությամբ. վրացական մամուլի սկանդալային բացահայտումը

Վրացական լրատվամիջոցները գրում են, որ 2005-ի փետրվարին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների նոր հետաքննությունն ավարտվել է, սակայն վրացական դատախազությունը դեռեւս մանրամասներ չի հրապարակում, տեղեկացնում է Interfax.ru-ն:

Վրացական “Ասավալ-դասավալի” շաբաթաթերթը, վկայակոչելով դատախազությունում իր աղբյուրին, գրում է, որ Ժվանիան սպանվել է Թբիլիսիի մերձակայքի Շավնաբադա նախագահական նստավայրում` Սահակաշվիլիի եւ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի ներկայությամբ:

Ապա, ըստ շաբաթաթերթի, նրա մարմինը հեռուստացույցի արկղի մեջ տեղափոխվել է բնակարան, որտեղ էլ հետո գտել են “գազային թունավորումից” մահացած Ժվանիային: 

Վրաստանի գլխավոր դատախազությունը, սակայն, չի մեկնաբանել այս հրապարակումը:

Նկատենք, որ Զուրաբ Ժվանիան ծագումով հայ էր եւ այդ մասին նա բազմիցս հրապարակավ հայտարարել է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ