01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ պատգամավորը երջանիկ ՛՛անտեղյակության՛՛ մեջ է. Հրապարակ

‘’ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, ով վերջերս նշանակվեց պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ փոխարինելով Գրիգոր Գրիգորյանին, երեկ չցանկացավ մեկնաբանել ոչ իշխանական ուժերի կողմից Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության անհրաժեշտությունը:

‘’Հարցերն ուղղեք տիկին Զոհրաբյանին,  խմբակցությունների մեջ տիկին Զոհրաբյանն ա գնում, բանակցում, բոլոր էդ արտաքին հարաբերությունների մեջ ինքն է՛՛:

Իսկ իրենց չի՞ խանգարում այն հանգամանքը, որ իրենց կուսակիցը՝ ՛՛Շերիֆ՛՛ մականունով Գրիգոր Գրիգորյանը, ժամանակին մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից է եղել: ՛՛Գրիգոր Գրիգորյանը մեր լավ ընկերն է, չկա տենց բան, ո՞նց կարա տենց բան լինի՛՛ ՛՛,-գրում է ՛՛Հրապարակն՛՛ ու հավելում.

՛՛Պարզվում է՝ Աբրահամ Մանուկյանը երջանիկ ՛՛անտեղյակության՛՛ մեջ է, թերևս նույն ՛՛անտեղյակ՛՛ հնչերանգով կհերքեր նաև այն իրողությունը, որ մարտի 1-ի օպերացիայի ժամանակ իր խնամի Ներսիկ Նազարյանն էլ Երևանի ոստիկանապետն էր՛՛:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ