24 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ահազանգ. Կուտակումներ անձնագրային բաժանմունքներում

Էջմիածնի անձնագրային բաժանմունքում հսկայական հերթեր են. այս մասին Henaran.am-ին ահազանգեցին ընթերցողները: Ըստ նրանց, 10 օր առաջ հերթագրվում են միայն լուսանկարվելու համար: ՛՛Երբ գալիս է օրը, պիտի բախտները բերի, որ հասցնեն գոնե լուսանկարվել՛՛: 

ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը Henaran.am-ի հետ զրույցում չհերքեց հերթերի գոյությունը՝ նշելով, որ ամեն ինչ արվում է աշխատանքները համակարգելու համար: “Ես ներքին ուղիղ կապով հետեւում եմ:

Մարդկանց հոսքը շատանում է կեսօրին եւ կուտակումներ են լինում: Մայրաքաղաքի անձնագրային բաժանմունքներում արդեն երկրորդ համակարգն ենք տեղադրում, մարզերում էլ կկարգավորվի”,-ասաց Ն. Մուրադխանյանը:

Կուտակումները հիմնականում կենսաչափական անձնագրերի տրման հետ են կապված: Ըստ Մուրադխանյանի, 2012թ. հուլիսից մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը տրվել է 4900 կենսաչական անձնագիր, իսկ միայն այս տարվա ընթացքում 20 հազարից ավելին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ