14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Այդպես էլ չենք սովորում հարգել կյանքը․ Մարգարիտ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այդպես էլ չենք սովորում հարգել կյանքը եւ չենք ուզում սովորել՝ հարգել մահը։ Ըստ իս՝ տաղանդավոր դերասանուհի էր Լալա Մնացականյանը եւ  նա հանկարծամահ է եղել ։
Ցավակցում եմ հարազատներին եւ նրա արվեստի երկրպագուներին։
Շատ անորսալի են ճշտի եւ ստի սահմանները։
Լավի ու վատի սահմանները։
Մահկանացուներիս գոռոզամտորեն   թվում  է  դատավորը մենք ենք։ Չարաչար ենք սխալվում։
Չէ, մահը մարդուն չի սրբագործում, բայց ո՞վ ենք մենք , որ դատենք։  Եթե ամեն մեկիս թվում է  շատ ճիշտ ենք ապրում ու մեր մահից հետո մեզ  փառաբանելու են, չարաչար ենք սխալվում։
Քանի դեռ չենք սովորել հարգել ՄԱՐԴՈՒՆ, հարգել ԿՅԱՆՔԸ եւ հարգել ՄԱՀԸ, մենք դատապարտված ենք։
Հ․Գ> խնդրում եմ չգրեք՝ բա էս բա էն, եթե անեք դա, ուրեմն գրառումս չեք ընկալել։Շնորհակալություն»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ