20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հավանաբար, կորոշենք, որ հանրային վայրերում է ծխելն արգելվում. նախարար

«Մենք, հավանաբար, կորոշենք, որ հանրային վայրերում է ծխելն արգելվում։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ այդ արգելքը չխախտվի։ Եթե մենք ուզում ենք, որ այդ արգելքը չխախտվի 5000 դրամ տուգանքով, ուրեմն եկեք չարգելենք. ինչո՞ւ ենք արգելում, թող բոլորը ծխեն ու այդ գումարը չվճարեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ տուգանքը չպետք է լինի վճար՝ ինչ-որ ծառայությունից օգտվելու համար։ 

«Նոր խմբագրման մեջ կարող է նոր մոտեցում որդեգրենք՝  կենտրոնանանք ոչ թե ծխող անձի, այլ հաստատության վրա, այսինքն` հաստատությունն ինքը շահագրգրռված լինի, որ իր մոտ չծխեն»,- բացատրեց նախարարը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ