28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

20 միլիոն եվրո կտրամադրվի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին

Եվրամիությունը 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն կապահովի «Թումո» ստեղծարար կենտրոնի հետ իրականացվող ծրագրին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը չափազանց  ակտիվ է Հայաստանում և մասնավորապես` Երևանում: Վերջին 7 տարիների ընթացքում Եվրամիությունը Երևանին հատկացրել է 25 միլիոն եվրո: Այս ամբողջն ուղղվել է Երևանի մետրոպոլիտենի վերանորոգման աշխատանքներին և բարեկարգմանը, Նուբարաշենի աղբավայրի վերակառուցմանը, Երևանում էներգաարդյունավետության ծրագրի իրականացմանը, ինչպես նաև փողոցային լուսավորության ապահովմանը: Մի ծրագրի շրջանակներում, որով  համագործակցություն է իրականացվում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ, Եվրամիությունը կապահովի 20 միլիոն եվրոյի չափով աջակցություն: Այդպիսով՝ Եվրամիության ընդհանուր աջակցությունը Երևանին կհասնի ավելի քան 40 միլիոնի»,- ասաց Սվիտալսկին:

Պյոտր Սվիտասկին շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին և բոլոր գործընկերներին «Եվրոպայի օր» տոնական միջոցառումը կազմակերպելու համար:

«Եվրոպայի օրը մենք տոնում ենք հայերի հետ միասին, որովհետև հայերին համարում ենք Եվրոպայի առավել ընդարձակ ընտանիքի անդամ:  Եվրոպայի օրը համերաշխության, միասնության և ազատության օր է: Եվրոպայի օրվա կապակցությամբ մենք տոնում ենք այն արժեքները, որոնք միավորում են Հայաստանը և Եվրամիությունը»,- ասաց Սվիտալկսին:

Երևանի Հյուսիսային պողոտայում հունիսի 2-ին անցկացվեց Եվրոպայի օրվան նվիրված տոնական միջոցառում: Եվրոպայի օրը նշվել է Իջևանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Կապանում և Եղեգնաձորում: Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտասկին նշեց, որ Երևանում արձանագրվելու է  Եվրոպայի օրվա տոնակատարությունների վերջին կանգառը:

 
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ