24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշոտյանն անհանգիստ է

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցչի այսօրվա հայտարարությունը Հայաստանի նոր ղեկավարության արտահայտած տեսակետների հետ կապված շատ մտահոգիչ եմ համարում։

Վերջին 15 տարվա մեջ, ինչ զբաղվում եմ ակտիվ քաղաքականությամբ, չեմ հիշում Արցախյան հիմնախնդրին վերաբերող նման տեսակետ Հայաստանի ռազմավարական գործընկերոջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի պաշտոնական ներկայացուցչի կողմից։

Այսօր նաև ԱԺ֊ում եմ բարձրաձայնել խնդրի մասին։

Արցախյան հիմնախնդրի արդար և խաղաղ կարգավորման հարցը, ցավոք, այս պահին որևէ կերպ դրականորեն չի կապիտալիզացվում Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության արդյունքում։ Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Հիշեցնենք,  ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը «հավանաբար ապակառուցողական» է անվանել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։ Վերջինս հայտարարել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ