25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չի կարելի քաղաքականացնել կրթական համակարգը. Արման Թաթոյան

«Մայր ԲՈւՀ-ում քաղաքական ազդեցություններ և շահարկումներ ընդհանրապես չկան: Կրթական հաստատության հետ կապված` քաղաքական շահարկումներn անթույլատրելի են: Չի կարելի քաղաքականացնել կրթական համակարգը»,-այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա ընդգծեց, որ եթե կան անօրինական գործողությունների վերաբերյալ պնդումներ, ապա պետք է կոնկրետ մարմիների կողմից քննություն տարվի այդ հարցով: «Մենք ուսումնասիրել ենք ամբողջ եղելությունը և այսօր պետք  է դիմենք իրավասու մարիններին՝ հասկանալու համար՝ ստուգման  ընթացակարգեր սկսել են, թե ոչ»,-ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ը նշեց, որ ԲՈւՀ-ի ուսանողը իրավունք ունի բարձրացնել կրթական համակարգի հետ կապված խնդիրները, բայց դա պետք է արվի կոնկրետ մարմիններին դիմելով. «Եթե ռեկտորը թույլ է տվել սխալներ, ապա պետք է գտնել, բացահայտել այդ սխալները և ենթարկել պատասխանատվության»:

Թաթոյանի խոսքով՝ ուսանողների բարձրացրած բողոքի ալիքը ազդում է համալսարանի հեղինակության վրա. «Միջազգային կառույցները արդեն սկսում են հետաքրքրվել կրթական համակարգի վիճակով, իսկ դա  անհանգստացնող է, որ մենք ԲՈւՀ-ական համակարգում կարող ենք նման խնդիրներ ունենալ»:

Անդրադառնալով այն հարցին, թե խոշոր ընկերությունների տնօրենների հարազատներին բերման են ենթարկում տանելով ԱԱԾ՝ Թաթոյանն ասաց, որ իրենք ոչ մի նման ահազանգ չեն ստացել:       

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ