06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Մարտահրավերներ են, որոնց պետք է դիմագրավել» (տեսանյութ)

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանն ասում է, որ համասեռամոլները մի քիչ վախվորած են մտնում եկեղեցի, բայց պետք չէ այդպես, քանի որ բոլոր հոգևորականներն էլ պատրաստ են օգնել: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին:

Ինչ վերաբերում է աշխարհահռչակ երգիչ Էլթոն Ջոնի այցին Հայաստան, բարձր մակարդակով ընդունելությանն ու համասեռամոլների վերաբերյալ արած հայտարարություններին, ապա հետաքրքրվեցինք, թե արդյոք պիտի ունենալ, թե չունենալ նման հյուրեր, քահանան պատասխանեց. «Միանշանակ է, որ քարոզչություն է, բայց շատ ու շատ պատկերացումների ու մշակույթների տեր մարդիկ են գալիս ու գնում Հայաստան, և մենք չենք կարող սահմանները փակել բոլորի առաջ: Մենք չպիտի վախենանք, սրանք մարտահրավերներ են, որոնց պետք է դիմագրավել, բայց հնարավորության դեպքում պետք է քարոզն արգելել»:

Ըստ նրա՝ կտրականապես արգելելը արդյունավետ ճանապարհ չէ, քանի որ երևույթն ինքնին կա Հայաստանում, սակայն միաժամանակ գտնում է, որ ինչ-որ ուժեր կան, որ կոգևովեն նման հայտարարություններից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ