25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Առողջապահության նախարարություն այլևս չեմ վերադառնա. Դավիթ Մելիք-Նուբարյանը թողնում է պաշտոնը

ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը թողնում է պաշտոնը։ 

«Հարգելի ընկերներ, գնում եմ արձակուրդ, որից առողջապահության նախարարություն այլևս չեմ վերադառնա։ Շնորհակալ եմ համատեղ աշխատանքի համար։

Այս տարիներին առաջնորդվել եմ միայն իմ երազած Հայաստանի առողջապահության համակարգ կերտելու իդեալներով, որոնց մի մասն այլեւս երազանք չէ, այլ շոշափելի իրականություն։

Թողնում եմ մի շարք ներդրման պատրաստ և ըստ իս կարևոր ծրագրեր, որոնք համոզված եմ կյանքի կկոչվեն։ Դրանցից են շուրջ 40.000 շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում ունեցող հիվանդներին դեղորայքով ապահովումը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության դեմ պայքարի ռազմավարությունը, ստոմատոլոգիական տուրիզմի զարգացման ծրագիրը, բժշկական կենտրոնների կոնցեսիոն կառավարման մոտեցումները, հոգեբուժության ոլորտում բարեփոխումների փաթեթը, կոլոռեկտալ քաղցկեղի զանգվածային սքրինինգի իրականացման տեսլականը եւ այլն։

Համոզված եմ, որ իմ սիրելի Հայաստանում ստեղծված դրական ալիքը կտարածվի նաև առողջապահության վրա` եկել է քառապատկված եռանդով աշխատելու ժամանակը։

Մեր ընտանիքը հարյուրամյակներ անձնվիրաբար ծառայել է և շարունակելու է ծառայել Հայաստանի Հանրապետությանը», -Facebook-յան իր էջում գրել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ