26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունից պարզաբանում են

Զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն է տարածվել, թե ոստիկանությունը չի արձագանքում «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության` իրենց ձեռնարկությունների աշխատանքը խոչընդոտող զանգվածային միջոցառումները կասեցնելու կոչերին:
Հայտնում ենք, որ մայիսի 18-ին նշված ՍՊԸ տնօրենը հաղորդում է տվել ոստիկանություն, որ նախորդ երկու օրերին Վարդենիսի տարածաշրջանի մի խումբ բնակիչներ փակել են Սոթքի ոսկու հանքի վարչական շենքի մուտքը, բաց հանք ու երկաթգիծ տանող ճանապարհները, ինչի հետևանքով խաթարվել է բնականոն աշխատանքը:
Նույն օրվանից ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Վարդենիսի բաժնի ծառայողները բացատրական աշխատանքներ են սկսել ցուցարարների հետ, ինչի շնորհիվ մայիսի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում, ճանապարհները բացվել են, և հանքի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
Հաղորդման հիման վրա հետաքննություն է կատարվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ