05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Կարո Եղնուկյանը ազատ կարձակվի 10 միլիոն գրավի դիմաց

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյաը քիչ առաջ որոշում է կայացրել  «Սասնա ծռերի» գործով Կարո Եղնուկյանի խափանման միջոց կալանքը՝ 10 միլիոն դրամ գրավի դիմաց  փոխելու վերաբերյալ:

Դահլիճը լեփ-լեցուն է «Սասնա ծռերի» աջակիցներով: Այսօր դատական նիստին ներկա է նաեւ «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Կարո Եղնուկյանը, ով առողջական խնդիրների պատճառով չէր կարողանում մասնակցել դտական նիստերին:

Կարո Եղնուկյանը ազատ կարձակվի, երբ գրավը վճարված լինի:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի առանձնացված մասով գործը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ