Ոչ ոք չի կարող վեր բարձրանալ առանց Քեզ
« Մենք հետևում ենք Քեզ, Տեր Հիսուս Քրիստոս,
բայց Դու շարունակ կանչիր մեզ,
որպեսզի կարողանանք հետևել Քեզ։
Ոչ ոք չի կարող վեր բարձրանալ առանց Քեզ։
Դու Ճանապարհն ես, Ճշմարտությունը, Կյանքը.
հնարավորությունն ես, հավատքը, մրցանակը։
Բացիր մեր սրտերը ճշմարիտ բարիքի առաջ,
Քո աստվածային բարիքների առաջ։
Ցույց տուր մեզ բարին, – անեղծելի, միակ, անփոփոխելի, –
որի մեջ կարող ենք հավիտենական լինել
և ճանաչել ու վայելել բոլոր բարիքները.
այդ բարիքի մեջ է գտնվում անայլայլ խաղաղությունը,
անմահ լույսը, մշտնջենավոր շնորհը,
հոգիների սուրբ ժառանգությունը, անխռով ու անանց հանգիստը,
որի վրա մահը իշխանություն չունի.
այնտեղ, ուր չկան արցունքներ, և ուր բնակավայր չունի ողբը,
ուր Քո Սրբերն ազատված են սխալներից ու հոգու տագնապներից,
վախից, ընկճվածությունից ու անձկությունից,
ամեն տեսակ ագահություններից, բոլոր աղտերից,
և մարմնավոր բոլոր տանջանքներից ու տառապանքներից,
այնտեղ, ուր տարածվում է ողջերի երկիրը։
Ամեն »։
Սբ. Ամբրոսիոս Մեդիոլանումացի (339/340-397)