Ի՞նչ վիճակում է 29 օր հացադուլի մեջ գտնվող Չուգասզյանը.մանրամասներ
«Գարեգին Չուգասզյանը արդեն 29 օր է հացադուլի մեջ է և չի պատրաստվում դադարեցնել այն, մինչև իր պահանջները չկատարվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Սյուզան Սիմոնյանը:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 22-ին «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին այցելած լրագրողները արձանագրել էին, որ նա վրանում չէ:
«Չուգասզյանը բնականաբար կարճ ժամանակով լքում է վրանը: Նրան տանում են մոտակայքում գտնվող մի վայր, որպիսի նա կարողանա հոգալ բնական կարիքները: Լվացվի, հագուստը փոխի և այլն…»,-պարզաբանեց Սյուզան Սիմոնյանը:
Սիմոնյաը նշեց, որ 29 օր հացադուլում գտնվող Չուգասզյանի առողջական վիճակը շատերն է անհանգստացնում, սակայն վերջինս հաստատակամ է: Սյուզան Սիմոնյանը նշեց, որ Չուգասզյանի առողջական վիճակը գնալով վատանում է և նա դժվարությամբ է կանգնում ոտքի վրա:
Հիշեցնենք, որ Չուգասզյանը ազատ արձակվելուց հետո հացադուլը շարունակում է Մատենադարանի շենքի բակում։ Նա արդեն 29-րդ օրն է հացադուլի մեջ է:
Գարեգին Չուգասզյանը հայտարարել է, որ չի դադարեցնի հացադուլը մինչև չկատարվեն նրա 3 պահանջները՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, համաներում հայտարարելը և անցումային հանձնաժողովների ստեղծումը:
Նշենք, որ Գարեգին Չուգասզյանը 1 տարի 9 ամիս գտնվել է ընդհատակում, ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ է այցելել եւ հետ վերադառնալիս ձերբակալվել: Այն ժամանակ դեռ ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանի եւ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանի երաշխավորությամբ Չուգասզյանի խափանման միջոցը փոխվել էր։
Նա մեղադրվում է «Սասնա ծռերին» աջակցելու մեջ: