25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կրթության համակարգը դարձել է աշխատանքի տեղավորման «կանտորա». կրթության փորձագետ

«Վերջին տարիներին կրթական համակարգը եղել է քաղաքական համակարգի կցորդ, ինչն անթույլատրելի է»,-այսօր՝ մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանկ հայտարարեց կրթության փորձագետ, ԵՊՀ-ի դասախոս Սերոբ Խաչատրյանը: 

Խաչատրյանի խոսքով՝ պետք է կրթական համակարգը քաղաքականից ազատել, պետք է թողնել կրթությունը շնչի:

Սերոբ Խաչատրյանի խոսքով՝ կրթության ոլորտը պետք է ձերբազատել նաև սոցիալական գործառույթից, քանի  որ կրթության համակարգը դարձել է աշխատանքի տեղավորման «կանտորա»:

«Չի կարելի երեխայի ապագան զոհաբերել այսրոպեական սոցիալական խնդիրների լուծմանը: Նույն բուհերը դիտարկեք, բազմաթիվ մարդիկ են ընդունվել, անիմաստ հաստիքներ են բացվել: Նախկին Կրթության և գիտության նախարարն էր ասում, թե փոքր բուհում 5 պրոռեկտոր կա: Այսինքն՝ մարդկանց աշխատանքի են տեղավորել, այնինչ այդ գումարներով կարելի էր զեղչեր անել՝ օգնելով վարձի պատճառով ուսումից դուրս մնացածներին»,-ամանրամասնել է կրթության փորձագետը:

Սերոբ Խաչատրյանը նկատում է, որ  բուհերում, դպրոցներում այսօր տրվող կրթությունը մեծ մասամբ հնացած է:

«Երեխաները փոխվել են, դարաշրջանը փոխվել է, մենք շարունակում ենք աշխատել հնացած մեթոդներով: Նոր տեսակի, նոր շնչով կրթություն է պետք: Այդ համատեքստում բազմաթիվ ուղղություններով բարեփոխումների կարիք կա: Մասնավորապես, ուսուցիչների վերապատրաստման անհրաժեշտություն կա, ինչպես նաև բովանդակության, գնահատման համակարգի վերանայման»,-եզրափակել է Սերոբ Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ