22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետի արածը կամակորություն է. Վովա Վարդանով

«Կարծեմ, ԱՄՆ առաջին սեւամորթ նախագահն էր լայվ անում, մեր այսօրվա վարչապետը նման բան է անում, որպեսզի ցույց տա իր կապը ժողովրդի հետ, սա իր գործն է: Սակայն պետք չէ մոռանալ, որ շատ ավելի լուրջ առաջին դեմքեր, ավելի լուրջ ու ժողովրդավար երկրներից ենթարկվում են անվտանգության կանոններին»,-այսօր՝ մայիսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսին, անդրադառնալով  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի դիրքերի ճանապարհին ուղղաթիռից եթեր մտնելու թեմային, ասել է Առաջին հետախուզադիվերսիոն խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը:

«Հարց է  առաջանում, ինչո՞ւ Բաղրամյան 26-ում ուղիղ միացման համակարգ չէր տեղադրվում: Շատ ավելի լուրջ դեպքեր, շատ ավելի լուրջ դեմոկրատ երկրներից նման բան չեն անում, որովհետև անվտանգության խնդիր կա :Ինչու անվտանգության  կանոններին չպետք է ենթարկվի օրինականության մասին խոսացող մեր վարչապետը, որի ասած երկու-երեք բառը եթե հակառակորդին կամ աշխարհին հայտնի դառնա` կարող է կործանարար լինել մեզ համար: Կարծում եմ` անվտանգության ծառայողների խորհուրդները ինչ-որ տեղ պետք է ունենան պարտադրողականության կշիռ նաեւ վարչապետի համար:»,-ընդգծեց Վովա Վարդանովը:

Վովա Վարդանովը վարչապետի ուղիղ եթերները՝ կամակորություն որակեց:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ