Համակարգում նշանակումս ընդունվել է լավ ու ոգևորությամբ. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի տպավորությամբ իր նշանակումը համակարգում ոգևորությամբ է ընդունվել։
«Համակարգում նշանակումս, իմ գնահատմամբ, ընդունվել է լավ ու ոգևորությամբ։ Տպավորություն կար, որ դրսից մարդ պետք է նշանակեին, իսկ ԱԱԾ-ն այն կառույցն է, որը չի ընդունում դրսից մարդ։ Նշանակվեց մարդ, որը վերջին 20 տարին աշխատում է համակարգում», – այսօր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վանեցյանը։
Նա նաև ասել է, որ ինքը համակարգի երկար տարիների աշխատող է ու շատ լավ գիտի կառույցի առանձնահատկությունները։
«Անձամբ ճանաչում եմ գրեթե բոլորին», – հավելել է նա։