10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Փոխնախարարը կսառեցնի անդամակցությունը ՀՀԿ–ին եւ կշարունակի պաշտոնավարել

Բնապահպանության փոխնախարար, ՀՀԿ անդամ  Խաչիկ Հակոբյանը մտադիր չէ հրաժարվել զբաղեցրած պաշտոնից։  NEWS.am–ի տեղեկություններով՝ փոխնախարարը կսառեցնի անդամակցությունը ՀՀԿ–ին եւ կշարունակի աշխատել նույն պաշտոնում։ Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ՀՀԿ խորհրդի նիստում քննարկվել էր քաղաքական պաշտոններ զբաղեցնող ՀՀԿ–ականների  պաշտոնավարման ճակատագիրը՝ որոշումը թողնելով պաշտոնյաների հայեցողությանը։

Ոմանք լքեցին պաշտոնները՝ նախընտրելով կուսակցական ակտիվությունը։  Հակոբյանը կուսակցական ակտիվ գործունեությամբ աչքի չի ընկել։ Նրան բնապահպանության փոխնախարարի պաշտոնում նշանակել է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նորանշանակ նախարար Էրիկ Գրիգորյանի հետ աշխատել են ոլորտում եւ նախընտրում են շարունակել համատեղ աշխատանքը։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ