Ուկրաինացիներին կոչ են անում հրաժարվել օլիմպիական խաղերից
“Մենք եվրոպացիներ ենք” հասարակական կազմակերպությունը կոչ է արել ուկրաինացի մարզիկներին չշարունակել մասնակցել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին: Հիշեցնենք, որ Կիեւում շարունակվում են բախումները ուժայինների եւ ցուցարարների միջև, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 20 մարդ:
“Կապված Ուկրաինայի դեպքերի եւ Կիեւում արյունահեղության հետ կոչ ենք անում ուկրաինացի օլիմպիականներին դադարեցնել մասնակցությունը օլիմպիական խաղերին`այդ քայլով կիսելով զոհված ուկրաինացիների սուգը”,-նշվում է հայտարարությունում:
Ուկրաինացիները այս օլիմպիական խաղերում նվաճել են 1 բրոնզե մեդալ: