25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Օգնեք փրկեմ տանս ճրագին. հուսահատ մոր ճիչը

Ես խնդրանքով դիմում եմ աշխարհի համայն հայությանը, որ օգնեք փրկել իմ միակ ճրագին Մուրադիս: Ես Անուշ Ղազարյանս դիմում եմ խնդրանքով աշխարհի հայությանը որդուս ՝21 ամյա Մուրադիս բուժումը արտերկրում իրականացնելու : Ես միայնակ մայր եմ, ունեմ 3 երեխաներ ապրում եմ վարձով: Արդեն 10 տարի: Սպասելով, որ ամեն ինչ լավ կլինի, որդիս կմեծանա, կաշխատի տուն կունենանք: Որդիս ծառայել է Գայանե վանքում և ձեռնադրվել է դպիր: Ֆինանսական վատ վիճակի պատճառով , զուգահեռ աշխատել է ջերմոցներում, աշխատել է հնազանդ:
 
Աշխատանքի վայրում տանիք են բարձրացնում տղայիս մետաղյա թիթեղը ուղղելու, ետ վերադարնալիս ընկնում է 10.000(վիսոկի) բարձրավոլտ հոսանքի ազդեցության տակ: Հոսանքը քաշելով տղաիս գլխից մտնելով 2 ոտքերը պատռելուց հետո շպրտում է ներքև: Գործատուն տեխափոխում է Էջմիածնի քաղաքաին հիվանդանոց, առաջին օգնությունը ստանալուց հետո տեղափոխում ենք Երևանի այրվածքաբանական կենտրոն:Այնտեղ վիրահատում են 3 անգամ գլուխը և ոտնաթաթերը:
 
Երբ գործատուները ասացին, որ ես ոչ մեկին չբողոքեմ և մենք տեր կկանգնենք մեր աշխատողին կլավանա էլի կգա մեզ մոտ կաշխատի ես համաձայնվեցի և զուր հույսեր կապեցի, բայց ավաղ ժողովրդական ասածվածքն ասում է որբին հույս տվող շատ կա ,բայց հաց տվող չկա:Հիմա ես այդ կարգավիճակում եմ որդուս տեր չկանգնեցին: 5 ամիս եկան, այն էլ որդուս աշխատավարձը բերեցին, ուրիշ ոչ մի օգնություն :Աստված թող լինի նրանց դատավոր:
 
Տղայիս մոտ առաջանում են սուր նոպաներ և գլխացավեր: Երեխայիս մանրակրկիտ հետազոտություններ և ինչպես նաև վիրահատություններ պետք է կատարեն Եվրոպայում: Մենք նման հնարավորություն չունենք : Որդիս 2 կարգի հաշմանդամ և զինակոչիկ է : Էլ ինչ հույս ունենա հուսալքված մայրը, երբ չի կարղ նայել որդու աչքերի մեջ :Խնդրանքով դիմել եմ բոլոր կազմակերպություններին <<ՎիվաՍել ՄՏՍ>>, <<UCOM>>,  <<Գագիկ Ծառուկյան>> գլխամասաին բանկեր, մասնաճուղեր բոլոր բոլորին արձագանք չկա, ասում են պատասխան լինելուն պես մենք Ձեզ տեղյակ կպահենք, արդեն 5ամիս է սպասում եմ իրենց պատասխանին: 
 
Դիմել եմ Մայր Աթոռ, ինձ տրամադրեցին 70.000դրամ օգնություն: Որդիս 2009թ. ծառայել է, 2011թ. ձեռնադրվել է Գայանե վանքում որպես դպիր, մինչ օրս ինձ ձեռք մեկնեցին Գայանե վանքը 100.000 դրամ, այդ գումարը հազիվ հերիքեց վիրակապերին: Ուստի էլ չեմ կարող սպասել :Դիմում եմ Ձեզ մոր խնդրանքով որտեղ որ հայ է ապրում: Օգնեք ինձ ֆինանսապես ինձ իմ տղաին տեղափոխել Եվրոպա : Աղաչում եմ Ձեզ, որպես մայր: Չէ որ մայրն է ծնում երեխաներ: Օգնեք ինձ ֆինանսապես, ովքեր ինչքանով կարող է, Ձեր սրտի խղճի չափով:
 
Չունենալով որդուս բուժումն իրականացնելու համապատասխան գումար խնդրում եմ Ձեզ օգնեք իմ միակ որդուն իմ ճրագին Մուրադիս : Գումարի չափը կազմում է 7900 եվրո 2000 եվրոն արդեն հավաքվել է: Շնորհակալություն եմ հայտնում այն մարդկանց, ովքեր ձեռք մեկնեցին ինձ : Բացված է հաշվեհամար բանկում՝Կոնվերս բանկ 1930052090210100 Մարինե Ղազարյան: Նախապես շնոհակալություն եմ հայտնում Ձեզ, հույսով սպասում եմ : 
 
Հեռ.094433397 
Viber.+37495115501 Անուշ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ