25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շիրակի պետհամալսարանի աշխատանքից ազատված դասախոսները բաց նամակով դիմել են Վալերի Օսիպյանին

Շիրակի պետական համալսարանի աշխատանքից ազատված դասախոսներ Հովհաննես Խորիկյանը եւ Գագիկ Համբարյանը բաց նամակով դիմել են ոստիկանության պետ Վարելի Օսիպյանին՝ խնդրելով ապահովել օբյեկտիվ քննություն ՇՊՀ-ում տեղի ունեցող անօրինակությունների վերաբերյալ։

Նամակում, մասնավորապես, ասվում է.

«2017 թվականի սեպտեմբերի 25-ից մենք պայքարում ենք Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի ապօրինությունների դեմ, սակայն իրավապահ մարմինները 8 ամիս շարունակ անտեսել են մեր եւ զանգվածային լրատվության միջոցների` հանցակազմ պարունակող հրապարակումները:

Ժողովրդական հեղափոխությունից հետո մենք ապրում ենք արդեն Նոր Հայաստանում, եւ ՀՀԿ-ական ռեկտորի  ապօրինությունների դեմ մեր պայքարը նոր ուժով եւ հաստատակամությամբ ենք շարունակում:

2018 թվականի մայիսի 11-ին ԶԼՄ-ները հաղորդում տարածեցին այն մասին, որ «Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ԶԼՄ առանձին հրապարակումները ՀՀ Շիրակի մարզի դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին՝ դրանցում զետեղված տեսագրությունը եւ առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունները ստուգելու, քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով»: Մայիսի 12-ին Շիրակի պետական համալսարանի ռեկտորի կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ մենք գրավոր հաղորդում ենք տվել ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնին:

Պարոն Օսիպյան, խնդրում ենք Ձեզ հասարակական մեծ հնչեղություն ունեցող այս խնդիրն անձամբ պահել Ձեր վերահսկողության տակ` ապահովելով օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն»։

Շիրակի պետական համալսարանից ապօրինաբար ազատված նախկին դասախոսներ` Գագիկ Համբարյան, Հովհաննես Խորիկյան:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ