25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Օրակարգային կետ, այլ ոչ թե աֆերիստություն

Երբ մարդիկ խոսում են Արցախյան հիմնախնդրի կամ կոնֆլիկտի մասին, ես դժվարանում եմ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Ես չգիտեմ՝ ինչ խնդրի մասին է խոսքը: Արցախն անկախ պետություն է, որն ունի բոլոր այն խնդիրները, որոնք ունեն մնացած բոլոր անկախ պետությունները: Ոմանք լավ են լուծում իրենց խնդիրները, ոմանք՝ ոչ այդքան: Վարչապետ Փաշինյանի ասուլիսն Արցախում ինձ թույլ է տալիս հույս ունենալ, որ Արցախի Հանրապետության խնդիրների լուծման առումով մենք կարող ենք ունենալ որոշակի պրոգրես:

Ավելին՝ եթե իմանամ, որ գոնե այս օրակարգային դրույթին նա հետամուտ կլինի և չի փոխի դիրքորոշումը քաղաքական իրողությունների փոփոխման հետ մեկտեղ, ապա նույնիսկ պատրաստ եմ հանդուրժողականություն դրսևորել իր մնացած օրակարգային «քամելիոնության» հանդեպ: Հուսով եմ՝ սա կլինի սկզբունքային օրակարգային կետ, այլ ոչ թե պարզապես Բակո Սահակյանի (արցախցիների ու պետականամետ խավի՝ առհասարակ) սիրտը շահելուն միտված աֆերիստություն:

Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ