«Սասնա ծռերի» դատը չկայացավ անհայտ պատճառներով
Այսօր՝ մայիսի 10-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ պետք է կայանար Կարո Եղնուկյանի և «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատաքննությունը, որ անհայտ պատճառներով հետաձգվեց: «Սասնա ծռեր»-ի անդամները դատարան չեն ներկայացվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կարո Եղնուկյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը հույս ունի, որ իր պաշտպանյալը այսօր ազատության մեջ կլինի:
Հիշեցնենք, որ Եղնուկյանը մեղադրվում է «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ:
Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը քննում է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գեւորգյանի, Կարո Եղնուկյանի եւ Խաչատուր Գիչյանի մասով գործը: