18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձեւավորվել է 56 տեղամասային ընտրական հանձնաժողով

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ:

Նախքան նիստի օրակարգին անցնելը ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է տեղեկատվություն`  2014թ. մարտի 9-ին թվով 53 համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերաբերյալ: Արմեն Սմբատյանը նշել է, որ ավարտվել է թեկնածուների առաջադրման եւ գրանցման ժամկետը. առաջադրված համայնքի ղեկավարի 95 թեկնածուներից գրանցվել են 85-ը, իսկ ավագանու անդամ առաջադրված 329 թեկնածուներից գրանցվել են  327-ը: Թեկնածուներն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչեւ փետրվարի 27-ը:

Մարտի 9-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը ս.թ. փետրվարի 19-ից մարտի 7-ն է: Ընտրությունների անցկացման համար սահմանված կարգով ձեւավորվել է 56 տեղամասային ընտրական հանձնաժողով, որոնց առաջին նիստերը տեղի կունենան փետրվարի 15-ին` ժամը 12.00-ին:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստով համալրել է Երեւանի թիվ 3 եւ թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը:

Թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած միակ թեկնածու Աշոտ Արտեմի Բալյանը:

Թիվ 4 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում է նշանակվել դիմում ներկայացրած միակ թեկնածու Նաիրի Ժորայի Մնացականյանը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ