25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՇՊՀ ռեկտորատի կոչ- հորդորը

Արդեն տեղեկացրել էենք , որ Շիրակի պետական համալսարանի մոտ ուսանողները, նախկին ու ներկա որոշ դասախոսներակցիա են իրականացրել և պահանջել պահանջում էին  Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Նշենք, որ նա նաև ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար է:

ՇՊՀ ռեկտորատը անդրադարձել է իրավիճակին և  կոչ- հորդոր տարածել.

«Անդրադառնալով ՇՊՀ-ի շուրջ կատարվող իրադարձություններին՝ նշենք, որ անհասկանալի են որոշ մարդկանց կողմից համաժովորդական շարժման որդեգրած օրակարգից շեղումը և կեղծ օրակարգն անձնական նեղ շահերին ծառայեցնելը:

Հայտնի է, որ համաժողովրդական շարժման առաջնորդների հորդորն է եղել աշակերտների և ուսանողների վերադարձը դասարաններ ու լսարաններ` վերականգնելով ուսումնական բնականոն գործընթացը: Մինչդեռ պատեհ առիթն օգտագործող որոշ անձինք, առաջնորդվելով անձնական նեղ շահերով, աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին և դասախոսներին կոչ են անում միանալ իրենց:

Ելնելով այս ամենից՝ կոչ ենք անում ՇՊՀ-ի ուսանողներրին և դասախոսներին, որ ուսումնական գործընթացին առավել ջանասիրաբար մասնակցելով բարձրացնեն բուհի վարկանիշը` զրկելով պատեհապաշտներին իրենց անձնական նեղ շահերը ակամա բավարարելուց»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ