18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆերմայի ստրուկները. ահասարսուռ իրականություն

Henaran.am-ի թղթակիցը Տավուշի մարզի Իջևան քաղաքի բնակիչներից տեղեկացավ մի ահասարսուռ պատմության մասին: Քաղաքի հարևանությամբ 350 գլուխ անասուն ունեցող ֆերմայում աշխատում է մի ընտանիք: Ընտանիքում 5 երեխաներ են մեծանում, որոնք զրկված են իրենց տարեկիցներին հավասար դպրոց գնալու և ուսում ստանալու իրավունքից: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ այս ընտանիքը որևէ տեղ հաշվառված չէ:

“Պատկերացնում եք, եթե կորչեն՝ վերանան երկրի երեսից, ոչ մեկը չի իմանա ու չի հետաքրքրվի: Երեխեքը էնքան մեղք են, բոլորը ձեռ են առնում: 17 տարեկան աղջիկը տառերը չգիտի, բա սա կյանքա … բա սա երկիրա … ”,-պատմեց Հ. Ս-ը:

Ընտանիքը չարքաշ աշխատանք է տանում ֆերմայում. ”Էդքան անասունին ուտացնում են, մաքրում, տակները լվանում , սաղ անում են ու ընդամենը իրանց ասելով՝ 120 հազար դրամ են ստանում: Բայց չեն բողոքում, ասում են, որ կարևորը փողոցում չեն”:

Բնակիչներին մտահոգում է, թե ոնց են դասավորելու իրենց կյանքը անուս երեխաները, չգրանցված՝ “օդի մեջ կախված”: Ախր վաղը կենսաթոշակի հարց կա, սոցիալական նպաստ գոյություն ունի վերջապես, որից այդպես էլ չի օգտվում այս ընտանիքը:

Բնակիչը ցավով նկատեց, որ Իջևանում այս մարդկանց ստրուկ են համարում.” Ուր գնան իրանց, որպես “Ֆերմայի ստրուկներ” գիտեն, լրիվ հետևներից էտպես են կանչում”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ