Թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամն այցելել է Արամ Ա կաթողիկոսին
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը ապրիլի 28-ին ընդունել է թուրք պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության մասնագետ Թաներ Աքչամին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է Բեյրութի ամերիկյան համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Հովհաննես Կեոքչյանը:
Թաներ Աքչամը Վեհափառ հայրապետին ներկայացրել է Ցեղասպանության մասին հրատարակած իր նոր գիրքը եւ առաջիկա իր ծրագրերը նույն ոլորտում:
Նշենք, որ դոկտոր Թաներ Աքչամը մոտիկից ծանոթ է Արամ Ա կաթողիկոսին: Նա զանազան առիթներով այցելել է Անթիլիասի Մայրավանք եւ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Թուրքիայի դեմ բացած Սիսի Կաթողիկոսարանի դատի իրավական յանձնախմբի անդամ է: