Երբ կավարտվի տառապանքդ
«Գտա ինքս ինձ», ասաց աշակերտը վանականին։ «Հասկացել եմ ամեն ճշմարտություն ու իմաստություն իմ կյանքի ու աշխարհի վերաբերյալ։ Խոնարհաբար կարող եմ անգամ ասել, որ Երկնքի Արքայության գաղտնիքները ևս աղոտ կերպով նշմարում եմ հոգուս խորքում։ Եվ սակայն, այս ամենով հանդերձ, հոգիս տառապում է մի անմար տենչով»։
«Ինքդ քեզ գտնելով չէ, որ վերջանալու են հոգուդ տառապանքները», պատասխանեց ծերը, «այլ՝ երբ կգտնես Իրեն և հավիտենական գրկախառնության մեջ Իրեն կվայելես անմիջական կերպով»։
Ֆիլիպ Կրտսեր (12րդ դարի վանական)