05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է կատարվում Սիսիանի հիվանդանոցում.կադրերը հեռանո՞ւմ են

Henaran.am-ի խմբագրություն ահազանգած սիսիանցիենրը տեղեկացրին, որ Սիսիանի բժշկակական կենտրոնի ղեկավար Լեւոն Մանասյանը աշխատանքից ազատում է լավագույն կադրերին: “Գնացի հիվանդանոց՝ խնդիրներ ունեի, ասացին ոչ գինիկոլոգ ունենք, ոչ նարկոզիստ: Խորհուրդ տվին Գորիս գնամ”,-ասաց Henaran.am-ի խմբագրություն ահազանգած Սիսիանի բնակչուհիներից մեկը:

Նրա պատմելով, Մանասյանի նշանակումից հետո, բոլոր լավ բժիշկները դուրս են եկել եւ նորերին էլ աշխատանքի չի ընդունում: Գլխավոր բժիշկը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ասաց, որ միայն մեկ հոգի է ազատվել:

“Մանկաբարձական բաժանմունքի վարիչ Գոհար Առաքելյանն է միայն դիմում գրել: Նա հրապարակավ հայտարարել է, որ չի ուզւոմ աշխատել, տեղափոխվում է Երեւան՝ ուսանող երեխաների մոտ: Ես նույնիսկ չհասցրի շնորհակալություն հայտնեմ էսքան տարվա իրաշխատանքի համար, դիմումը տվեց ու գնաց”,-ասաց Մանասյանը: Վերջինիս խոսքով, ինքը բժիշկների պահանջարկ ունի, եւ առնվազն զարմանալի է, որ եղած կադրերին պիտի ազատի:

Գոհար Առաքելյանն էլ մեզ հետ ուենցած հեռախոսազրույցում հակառակն ասաց: “Բա ինչ պատճառ ասեի՞, բայց նշանակման օրվանից ինքը սկսեց այնպիսի իրավիճակների մեջ դնել ինձ, որ այլեւս անհնար է աշխատել: 21 տարի աշխատել եմ, հիմա էլ կգնամ մայրաքաղաք, տաշած քարը գետնին չի մնա”,-եզրափակեց գինեկոլոգը:

Հ.Գ. Ի դեպ, Լեւոն Մանասյանի նշանակումից հետո բավականին ներդրումներ են արվել հիվանդանոցում: Մեր աղբյուրների փոխանցմամբ, դրանք դուր չեն  եկել որոշ ուժերի, ովքեր փորձում են ապակայունացնել իրավիճակը: Այս մասին թերեւս առաջիկայում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ