02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Փաշինյանը պատրաստվում է ասուլիսի

«Իմ քայլը» նախաձեռնության եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները մի քանի ժամ սպասել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ ծաղիկներ դնելու համար։

Ի վերջո, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե օտարերկրյա լրագրողների համար ասուլիս պիտի տա, եւ խնդրել է իրեն ճանապարհ տալ, որպեսզի ծաղիկներ դնի եւ արագ հասնի ասուլիսի վայր։

Նշենք, որ երթի մասնակիցները ժամը 15-ին Հանրապետության հրապարակից երթով շարժվել էին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Նախօրեին Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր որեւէ քաղաքական միջոցառում նախատեսված չէ, միայն կլինի երթ Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Իսկ արդեն վաղը՝ ապրիլի 25-ին, իշխանությունների հետ կշարունակի բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման համար:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ