13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Քրդամետ կուսակցության համանախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 23-ին Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Փերվին Բուլդանը մեջլիսում հարգել է 1915թ. զոհերի հիշատակը։

«Այս հողերում ապրած հնամենի ժողովուրդ հայերը ողբերգություն են վերապրել պատմության ընթացքում։ Ապրիլի 24-ին այդ պատմական ողբերգության տարելիցն է։  Կիսելով հայ ժողովրդի ցավը՝ ուզում եմ հայտնել իմ հարգանքն ու խոնարհումը զոհերի հիշատակին։ Միևնույն ժամանակ անկեղծորեն կիսում եմ բոլոր այն ժողովրդների ցավը, որոնք ենթարկվել են ճնշումների այս հանրապետության պատմության ընթացքում»,-ասել է կուսակցության համանախագահը։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ HDP-ի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում առաջարկել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք ընդունել։ 

Աղբյուր` ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ