10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Սահմանամերձ գյուղի՝ սահմանապահ փոքրիկները/վիդեո/

Henaran.am-ի թղթակիցը օրերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում էր: Մենք հանդիպեցինք սահմանապահ գյուղերի ուժեղ ու պայքարող՝ հասարակ գյուղացու  հետ, շփվեցինք ու կիսվեցինք ազգապահպան տեսակի առանձնահատկություններով: Հիացանք ու հպարտացանք…. Արդյունքում ծնվեց մի շարք, որտեղ արտացոլվում են հերոսացող մարդու հույզերը, որտեղ հերոսը հենց հասարակ գյուղացին է, իր աղ ու հացով ու չեղած տեղից անգամ ճոխ սեղանով, իսկ որ ամենակարևորն է այս մարդիկ երկրի աղն են ու առանց նրանց պարզապես մեր սահմանները անպաշտպան կմնան………

Տավուշի մարզի սահմանամերձ Տավուշ գյուղում գործող կարատեի միակ խմբակը պայքարի ոգի է հաղորդում գյուղի երեխաներին: Մարզիչը՝ Արմեն Արզումանյանը պատմեց, թե գյուղի երեխաները ոնց են երազում՝ ուժեղ լինել: Նրանք կարծում են, որ իրենց բազկի ուժը կարող է տապալել ողջ Ադրբեջանը: Ֆինանսական պատճառներով որոշ ժամանակ խումբը չի գործել, սակայն Երևանից հայրենանվեր մի բարերար որոշել է իր միջոցներով պահել խումբը: Հովանավորը չցանկացավ տեսախցիկի առաջ նմերկայանալ և խոսել իր արածի մասին: Նա նշեց միայն.”Սահմանամերձ գյուղ է, այս երեխաները ըստ էության մեր երեխաների թիվ մեկ պաշտպաններն են, հարկավոր է օգնել որ ուժեղ լինեն ոչ միայն հոգով այլ նաև մարմնով”:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ