06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Առաջնորդը դու ես. առանց լիդերի պայքարը շարունակվում է

Այսօր վաղ առավոտից ցուցարարները շարունակում են քաղաքակացիան անհնազանդության տարբեր ակցիաներ իրականացնել: Դասադուլ են անում, շատերը միացել են գործադուլ անելու կոչերին, ապրիլյան պատերազմի հերոսներն են մասնակցելու երթերին և այլն: Երեկ, հիշեցնենք, առավոտյան հանդիպեցին վարչապետ Սերժ Սարգսյանն ու Իմ քայլը նախաձեռնության ղեկավար, պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Հանդիպումը տևեց մի քանի րոպե, քանի որ Փաշինյանն ասաց՝ ինքը չի եկել բանակցելու այլ պայմանների շուրջ, քան Սերժ Սարգսյանի հրաժարականն է, զուտ իշխանության անցնցում անցումը , սակայն Սերժ Սարգսյանը սա որակեց որպես ուլտիմատում և հեռացավ:

Այնուհետ ակցիայի մասնակիցներիը երթով ուղևորվեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Այստեղ ձերբակալվեցին պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը, ավելի վաղ էլ ձերբակալվել էին Մերժիր Սերժին նախաձեռնության կազմակերպիչներից Արմեն Գրիգորյանն ու Դավիթ Սանասարյանը, ոստիկանները հատուկ միջոց կիրառեցին, բերման ենթարկեցին մի շարք ակտիվիստներ:

Դրանից հետո ինքաբուխ երթերը շարունակվեցին, ժամը 19:00-ին Հանրապետության հրապարակում կայացավ բազմահազարանոց հանրահավաք:

Այստեղ Քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը, պատգամավոր Լենա Նազարյանը, Սուրեն Պապիկյանը հայտարարեցին, որ պայքարը շարունակվելու է անկախ նրանից, թե ում կձերբակալեն, փոխանցեցին Նիկոլ Փաշինյանի՝ պայքարի շարունակելու, առանց բռնության առաջ գնալու ուղերձը: Նրանք նաև կոչ արեցին չտրվել այս օրերին տարբեր քաղաքական ուժերի կողմից հնչեցվելիք կոչերին, և այդ շրջանակներում խոսափողը չտվեցին Զարուհի Փոստանջյանին, ով ցանկանում էր ելույթ ունենալ: 

Նրանք կոչ արեցին ժողովրդին ինքնաբուխ երթեր իրականացնել ամեն օր ժամը 8:15-ից, երեկոյան հավաքվել հրապարակում, ապա մինչև ժամը 22:00 տանը լինել՝ սադրանքներից խուսափելու համար:

«Առաջնորդը դու ես, նույնիսկ եթե բոլորիս էլ ձերբակալեն, հիշիր, քաղաքացի՚, առաջնորդը դու ես, դու պիտի շարունակեց պայքարդ»,-ասաց երեկվա հանրահավաքը վարող Ռուբեն Ռուբինյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ