04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու․ Մկոն՝ ցույցերից

Դերասան Մկրտիչ Արզումանյանը լուսանկար է հրապարակել Հանրապետության հրապարակի ցույցերից եւ գրել․

Սիրելի հայրենակիցներ, իմ սիրելի ժողովուրդ։
Ցանկանում եմ անդրադառնալ մեր հայրենիքում այս պահին տեղի ունեցող կարևոր իրադարձություններին։ Միշտ եղել եմ ու կլինեմ ձեր կողքին։ Հպարտ եմ մեր հրաշալի երիտասարդներով, ովքեր պայքարում եմ իրենց վաղվա օրվա և իրավունքները պաշտպանելու համար։ Այս օրերին հնչում են նաև բազմաթիվ անհիմն մեղադրանքներ։ Ցանկանում եմ մեկընդմիշտ հայտարարել, որ ես երբեք չեմ եղել, չկամ ու չեմ էլ լինի որևէ կուսակցության ներկայացուցիչ, սատարող։ Դա հայտնի է բոլորին։ Ոչ էլ երբևէ ձգտել եմ որևէ պետական պարգևի կամ կոչման, որն այսօր շահարկման թեմա է դարձել։
Ինձ համար առավել կարևոր է ժողովրդիս գնահատականը, որին անմնացորդ նվիրվել եմ իմ աշխատանքով և փորձել դրական լիցքեր փոխանցել և՛ իմ հանդիսատեսին, և՛ ինձ հետևողներին։ Ոչինչ չի սահմանափակել իմ ազատ կամքի դրսևորմանը։ 
Մեր երկրի ապագան մեր ազատամիտ ու արդարամիտ երիտասարդներինն է։

Հ.Գ. Մի խոչընդոտեք մարդկանց ազատ կարծիքն ու բողոքն արտահայտելու իրավունքը։ Պետք չէ զարմանալ։ Դժգոհ են, որովհետև տեղ ունեն դժգոհելու։

Фото Mkrtich Arzumanyan.
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ