01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

«Արցախ» ՀԿ-ն ողջունում է Սերժ Սարգսյանի երկխոսության կոչը

«Արցախ»  հայրենակցական հասարակական կազմակերպությունը ողջունում է վարչապետ Սերժ Սարգսյանի` ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին երկխոսության սեղանի շուրջ նստելու և Հայաստանում առաջացած ներքաղաքական իրավիճակն առանց ցնցումների և  լարվածության հանգուցալուծելու առաջարկը, ասված է ՀԿ տարածած հայտարարության մեջ: 

«Հայաստանը բազում մարտահրավերներ ունի և մենք պարտավոր ենք մեր երկրի ներսում առաջացած հակասություններն ու  դժգոհությունները լուծել երկխոսության և մեկս մյուսին լսելու ձևաչափով: Կոչ ենք անում կողմերին նստել երկխոսության սեղանի շուրջ և խաղաղ ճանապարհով հանգուցալուծել ներքաղաքական օրակարգը: Մեր թշնամին ընդհանուր է` կանգնած մեր պետության սահմանին և մեզ պետք է ներքին համերաշխություն և փոխըմբռնում`  մեր երկրի անդորրն ու խաղաղությունը պաշտպանելու համար»,- ասված է ՀԿ հայտարարությունում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ