26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սթափվելու ժամանակն է. գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյան

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան խորը մտահոգություն է արտահայտում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:

Ս.թ. ապրիլի 20-ին իր ծառայողական պարտականությունները կատարելիս ՀՀ Պաշտպանության նախարարի ավտոմեքենայի վրա կատարված հարձակումը վկայում է, որ ստեղծված իրավիճակը սպառնալիք է փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող հայոց պետականությանը և կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել արտաքին միջավայրից տարբեր վնասաբեր միջամտությունների համար: Հատկապես վտանգավոր են գումարի դիմաց պետական դավաճանության դրդող կոչերը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, հանդես գալով որպես քաղաքագիտության ոլորտում մասնագիտական ներուժը միավորող կառույց, իր մտահոգությունն է հայտնում հասարակության բևեռացման և խորացող հակասության առնչությամբ:
Ազգային շահը պետք է գերակա լինի ցանկացած քաղաքական շահերի նկատմամբ: 

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան կոչ է անում անհապաղ սկսել առանց նախապայմանների բանակցություններ և առաջարկում իր մասնագիտական աջակցությունը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի խորհրդի անունից հայտարարությունը ստորագրել է Ասոցիացիայի պատվավոր նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ