14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Կոչ ենք անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով. «Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ

«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ-ն կոչ է անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով:
 
«Սիրելի՛ հայրենակիցներ,«Ջավախք¦ հայրենակցական միությունը խորապես մտահոգված է երկրում ընթացող ներքաղաքական վերջին զարգացումներով: Բարձր գնահատելով ժողովրդավարական արժեքները և քաղաքացիների ազատ կամաարտահայտության իրավունքը՝ միաժամանակ գտնում ենք, որ սահմանադրական կարգի պահպանումը ևս պետք է լինի յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտականությունը:  
 
Հաշվի առնելով մեր տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնահատկությունները, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, ինչպես նաև Ջավախքի և ջավախքահայության ոչ պակաս կարևոր հիմնախնդիրները, այսօր, ավելի քան երբևէ, մեր երկրին անհրաժեշտ է խաղաղություն և կայունություն:
 
Ուստի, կոչ ենք անում գնալ քաղաքական երկխոսության ճանապարհով:
 
Սա է իրավիճակից դուրս գալու տրամաբանական ելքը»,- ասված է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ