21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Ուղիղ եթերում բռնություն կիրառվեց լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ

Արտաշատում գյուղապետ Գարիկ Սարգսյանի մեքենան տեղափոխեցին ոստիկանություն: Հիշեցնենք, որ «Քաղաքացիապական պայմանագրի» անդամ, Նոր գյուղի ղեկավար Գարիկ Սարգսյանը մի շարք անձանց հետ գնում էր Երևան, սակայն մի շարք անձինք նրան խոչընդոտեցին: Ապա այստեղ հայտնեցին ոստիկաններ, քաղաքացիական հագուստով անձինք, որոնք ամենայն հավանականությամբ ևս մասնակիցներ են, ապա այստեղ եկան այլ համայնքապետեր, ովքեր վիճեցին Գարիկ Սարգսյանի հետ:

Այդ ընթացքում վայրից ուղիղ եթեր ապահովող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանին քաղաքացիական հագուստով անձանցից մեկը հարվածեց: Պարզ երևում էր, որ հարվածեցին լրագրողի դեմքին և փորձեցին վնասել տեխնիկան:

Ի դեպ, մյուս ոստիկանները, ովքեր նկատեցին, չօգնեցին լրագրողին:

 

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ