Լարված իրավիճակ Դավիթ Բեկ փողոցում. քաղաքացու ինքնազգացողությունը վատացավ
Նոր Նորքի 7-րդ զանգվածում Դավիթ Բեկի փողոցից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի և նրա աջակիցների քայլերթը: Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ոստիկաններին ճանապարհը չփակել: «Հարգելի ոստիկաններ խնդրում ենք թողեք մեր երթը բնականոն ընթանա»,-ասաց նա: Այնուհետև երթի մասնակիցները վանկարկելով շարժվեցին առաջ: Փակ է փողոցի` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հատվածը:
Ժամանել է երկու ոստիկանական մեքենա։ Ոստիկաններն այժմ փորձում են բացել ճանապարհը: Արդեն կան մի շարք բերման ենթարկվածներ: Ինչպես տեղից հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, քիչ առաջ վատացավ քաղաքացիներից մեկի ինքնազգացողությունը: Նա բայջ էր կրում, որի վրա գրված էր, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակից է՝ ԱննաԿուրադյան: