12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Մենք վտանգում ենք մեր անվտագությունը. ազատամարտիկը` Վիգեն Սարգսյանի մեքենան շրջափակելու մասին

Քիչ առաջ պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց, ըստ որի Երեւանի Կոմիտաս եւ Տիգրանյան փողոցների խաչմերուկում այսօր՝ ապրիլի 20-ին, ցուցարարները փակել էին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեքենայի ճանապարհը եւ փորձել բացել դուռը:

Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում «Գեւորգյան մարտարվեստի դպրոց» հայրենասիրական-երիտասարդական կենտրոնի հիմնադիր, ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը բոլոր հայերին կոչ հղեց` չտրվել ամբիցիաներին և հակառակորդի ջրաղացին ջուր չլցնել:

«Դուք պատկերացնու՞մ եք, թե այս օրերին ինչքան թուրքեր կան այստեղ և ինչքան էլ կան, որոնց վրա թուրքերն են աշխատում: Ո՞նց կարելիա նման քայլ անել երկրի պաշտպանական գերատեսչության պատասխանատուի նկատմամբ, մեր բոլորիս, մեր երկրի անվտանգության երաշխավորը մեր բանակն է: Արդեն մեր թշնամին ուրախանում է, իր լրատվամիջոցներով տարածելով կատարվածը: Ժողովուրդ ջան, դա անթույլատրելի է, ողջամիտ եղեք»,-նշեց Գևորգյանը:

Ազատամարտիկի խոսքով` արկածախնդրությունը կարող է դաժան հետևանքներ ունենալ, որովհետև պատերազմող երկրի բնակիչները իրավունք չունեն կորցնելու զգոնությունը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ