16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

21 հազար դրամը բարձր աշխատավար՞ձ. սահմանամերձ գյուղի բնակչուհուն տուգանել են օրենքը չիմանալու համար/վիդեո/

Տաուշի մարզի սահմանամերձ  Չորաթան գյուղի բնակչուհի, ուսուցչուհի Արևիկ Քալանթարյանը դատարանի առաջ է կանգնել օրենքին չտիրապետելու պատճառով:Ամուսինը մասնակցելով սահմանների պաշտպանությանը՝ վիրավորվելով կորցրել է առողջությունը: Զինադադարից հետո անցել է զինվորական ծառայության, սակայն առոջության վատթարացման պայմաններում չկարողանալով այլևս աշխատել դուրս է եկել ծառայությունից:

 Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արևիկը նշեց, որ երեք երեխաներ ունի և ապրում է վարձով: Ուսանող դստրերը  ամեն գնով աշխատում են չկորցնել իրենց անվճար սովորելու հնարավորությունը:

Աշխատելով Մխիթարյան միաբանության կողմից գյուղում բացված արվեստի դպրոցում Արևիկը ստացել է մինչև 21 հազար դրամ աշխատավարձ  և 32 հազար դրամ սոցիալական անապահովության նպաստ:

Սոցիալական ապահովության վարչությունը սակայն Արևիկ Քալանթարյանին դատի է տվել բարձր աշխատավարձը թաքցնելու և նպաստ ստանալու համար:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ