17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թեկնածուների մեծ մասը Հանրապետական են

Երեկ՝ փետրվարի 7-ին ավարտվեց մարտի 9-ին Հայաստանի մի շարք համայքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածու առաջադրվելու ժամկետները: Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, ՍյունիքիՎայոց ձորի, Տավուշի մարզերի 41 գյուղական համայնքում գյուղապետի 93 թեկնածու է առաջադրվել:

Ընդ որում, 48-ը Հանրապետական են, 5-ը՝ ԲՀԿ-ական, 2-ը ՀՅԴ-ական, մեկական թեկնածու ունի ՕԵԿ-ն ու “Ժողովրդավարություն եւ աշխատանք” կուսակցությունը: Վերջինս թեկնածու է առաջադրել Արարատի Դարբնիկ գյուղում: Մասիսի պետական քոլեջի դասախոս Լյովիկ Ղուկասյանը պայքարելու է Հանրապետական գործող գյուղապետ Ազատ Խաչատրյանի դեմ:

36 թեկնածու անկուսակցական են: Թեկնածուներից 6-ը կանայք են: Կին թեկնածուներ են առաջադրվել Արմավիրի մարզի Մեծամոր, Լոռու մարզի Ձորամուտ, Նովոսելցովո, Սյունիքի մարզի Ալվանք, Տորունիք համայնքներում: Ընդ որում, Տորունիքի երկու թեկնածուներն էլ կին են՝ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական  Անահիտ Հակոբյանն ու  անկուսակցական Մարգարիտա Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ