24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Պալիատիվ բժշկական օգնության ծառայություններ` արտահիվանդանոցային օղակում

Բնակչությանը մատուցվող բժշկական ծառայությունների հասանելիության բարելավման նպատակով պարզեցվում է լիցենզավորման գործընթացը։ Այդ նպատակով մշակվել է ՀՀ կառավարության երեք նախագիծ, որից երկուսն արդեն ուղարկվել կառավարություն, իսկ երրորդը շրջանառվում է։

Դրանցով նախատեսվում է հեշտացնել արտահիվանդանոցային և հիվանդանոցային բժշկական ծառայությունների մատուցման  լիցենզավորման գործընթացը։

Առաջարկվում է պարզեցնել լիցենզավորվող բժշկական կաբինետների  կառուցվածքը։ Սա ենթադրում է յուրաքանչյուր կաբինետին հարակից ծառայությունների ցանկի հստակեցում։ Միաժամանակ, առաջարկվող նոր կարգով կթույլատրվի նույն կաբինետում հերթափոխով ծավալել միևնույն տեսակի մեծերի և մանկական բժշկական օգնություն և սպասարկում։

Նոր կարգով կթույլատրվի նաև հերթափոխով երեք տեսակի ծառայություններ ծավալվել նույն կաբինետում։ Լիցենզավորված հաստատության միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ:

Նորույթ է արտահիվանդանոցային օղակում պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում` շարժական ծառայությունների ներդրումը:

Միաժամանակ, հնարավորություն կստեղծվի առանց լաբորատոր կարողությունների ունենալու արագ թեստավորման հետազոտություն անցկացնելու ծառայություն:

Նոր նախագծերով պարզեցվում են նաև հիվանդանոցային վիրաբուժական ծառայության  վերակենդանացման բաժանմունքի և ինտենսիվ բուժման պալատի պարտադիր պահանջները, հստակեցվում է  շուրջօրյա  հերթապահությունների կազմակերպումը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ