16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Փաշինյանի գլխավորած երթը հասավ Նժդեհի հրապարակ

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցների հետ միասին լքեցին «Փեթակ» տոնավաճառի տարածքը եւ շարժվեցին դեպի Արշակունյաց պողոտա:

Ոստիկանները շղթա կազմած փակել են «Երեւան Մոլ»-ի մուտքը, սակայն ցուցարարները չփորձեցին մտնել այնտեղ: Ցուցարարները «Հայրենիք» կինոթատրոնից թեքվեցին դեպի Գարեգին Նժդեհի փողոց եւ հասան Նժդեհի անվան հրապարակ:

Փողոցով երթեւեկող մեքենաների վարորդները ազդանշաններով համերաշխություն են հայտնում բողոքի ակցիայի մասնակիցներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ