Խաղաղ բնակչի վիրավորելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ՊՆ
Ապրիլի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր հայկական ուժերի կողմից Աղջաբեդիի շրջանի Գիյամեդդին գյուղի ուղղությամբ կրակ բացելու արդյունքում վիրավորում է ստացել 27-ամյա խաղաղ բնակիչ, իրականությանը չի համապատասխանում:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ բանակի առաջապահ ստորաբաժանումները խստիվ հետեւում են հրադադարի պահպանման ռեժիմին: