05 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանը կստանա Ռուսաստանից ժամանակակից զենքեր

Թուրքիան կստանա C-400 հակազենիթային հրթիռային համակարգերը Ռուսաստանից, բայց նրան չի թույլատրվի որևէ այլ երկրի տալ դրանից օգտվելու հնարավորություն. նման տեսակետ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ Իգոր Կորոտչենկոն:
Ինչ վերաբերում է  Ադրբեջանի զենք գնելու նախընտրություններին, ապա Իգոր Կորոտչենկոյի խոսքով՝  հիմա այդ երկիրը շատ լրջորեն է վերաբերվում իր կապերին Իսրայելի հետ և հիմնականում դիտարկում է նրանից անօդաչու թռչող սարքեր գնելու հնարավորությունը: 

«Կարծում եմ, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրված վարկի շրջանակներում ձեր զինվորականները կարող են գնել այս զենքերը՝  քչացնելով Հայաստանի օդային սահմանին սպառնացող վտանգները»,- ասաց նա:

Նա հայտարարեց՝ Հայաստանը կստանա Ռուսաստանից ժամանակակից զենքեր, որը թույլ չի տա, որ եղած ռազմական բալանսը խաթարվի:

Իգոր Կորոտչենկոն անդրադառնալով նաև այսօր Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին` նշեց, որ իրենք էլ են անհանգստացած այստեղի իրադարձություններով: Ռուս փորձագետի խոսքով՝ իրենց համար կարևոր է, որ Հայաստանում խնդիրներ չլինեն:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ