25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեղի ունեցավ Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը

Այսօր   տեղի ունեցավ Արմավիրի մարզի Ծիածանի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մարզադահլիճի բացումը։ Հիմանանորոգումն իրականացվել   է «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Ընդգծենք՝ մարզադահլիճը հագեցվել է նաև անհրաժեշտ մարզագույքով։

Բացման արարողությանը ներկա էին  մի շարք պատվավոր հյուրեր՝ «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամի  ներկայացուցիչները, համայնքապետներ, դպրոցի տնօրեններ և, իհարկե, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը։

Ծիածանի միջնակարգ դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին:  Այժմ դպրոցում սովորում է 270 աշակերտ, նախակրթարան է  հաճախում շուրջ 30 երեխա։

Դրպոցում առաջին վերանորոգման աշխատանքներն իրականացվել են Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման 1-ին և 2-րդ ծրագրերի շրջանակում` 2011-12 թվականներին: Ծրագրերի արդյունքում փոխվել է դպրոցի տանիքը և ներդրվել է ջեռուցման լոկալ համակարգ: Իրականացված աշխատանքների համար ֆինանսներ են տրամադրվել պետական բյուջեի պահուստային ֆոնդից։ Իսկ այս անգամ աշակերտները է՛լ ավելի ոգևորված էին, քանի որ  արդեն մարզվելու են բարեկարգ մարզադահլիճում։

Մարզադահլիճի բացումն օրհնեց տեր Հարություն քահանա Քեսաբյանը։

Մեր թղթակցի հետ զրույցում քահանան նշեց՝ բարեգործության համար մարդ պիտի ունենա ցանկություն և կամք, պիտի լինի աստվածասեր ու Աստծո պատգամներով առաջնորդվող։

«Բարեգործի անունը  մարդու լսելին է, իսկ գործերը՝ Աստծո հաճելին։ Մենք առավել քան կարևորում ենք յուրաքանչյուր բարեգործի, ով կարող է այս ծանր ժամանակներում դժվարին կացության  մեծ գտնվող մարդկանց օգնել, մի բարի  գործ կատարել։  Թո՛ղ Արթուր Ասատրյանի այս աստվածահաճո գործն օրինակելի դառնա   հնարավորություններ ունեցող  բոլոր մարդկանց համար», –  նշեց տեր Հարություն քահանա Քեսաբյանը։

Henaran.am-ի հետ զրույցում  Արթուր Ասատրյան բարեգործական հիմնադրամի նախագահի օգնական Լևոն Ավետյանը նշեց՝ ամիսներ առաջ գործով եկել է Ծիածանի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ տիկին Գազազյանի մոտ և դպրոցի բակում նկատել, որ աշակերտները ֆիզկուլտուրայի դասին  են մասնակցում՝ փոշու ամպերի մեջ։

«Դպրոցի տնօրենին՝ տիկին Գազազյաին հարցրի՝ ինչո՞ւ են այդ փոշու մեջ անցկացնում ֆիզկուլտուրայի դասը, նա էլ պատասխանեց՝  մարզադահլիճը գտնվում է շատ վատ, վթարային վիճակում․  պայմաններն էլ այնպիսին են, որ վախենում են երեխաներին ներս թողնել, քանի որ հնարավոր է՝ առաստաղից կամ պատերից ինչ-որ բան պոկվի,  ու   աշակերտները   վնասվեն։ Վերադառնալով ՌԴ՝ իմ տեսածը ներկայացրի պարոն Արթուր Ասատրյանին, նա էլ հանձնարարեց, որ վարպետների խումբ կազմենք, ապա գանք, տեղում նայենք, հասկանանք՝ ինչ շինարարական աշխատանքներ  պետք է իրականացվեն։  Եվ, իհարկե, ուսումնասիորթյուններից անմիջապես  հետո մեկնարկեցին հիմնանորոգման  աշխատանքները», –  նշեց Լևոն Ավետյանը:

Վերջինս ընդծեց՝ առայժմ փակագծերը բացել չի ուզում, բայց  նախատեսվում է, որ առաջիկայում ևս հիմնադրամը նմանատիպ ծրագրեր կիրականացնի։

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ընդգծեց՝   կարևոր է  վաղ տարիքից երեխաների ֆիզիկական առողջությանը հետևելը և դպրոցներում ֆիզիկակական կուլտուրայի դասաժամերն արդյունավետ կազմակերպելը, ապա շնորհակալություն հայտնեց «Արթուր Ասատրյան» բարեգործական հիմնադրամին՝ մարզադահլիճի հիմնանորոգման և հայրենանվեր ծրագրեր իրականացնելու համար։

Ծիածանի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Գազազյանն էլ նշեց՝ մարզադահլիճի հիմնանորոգման  համար ծիածանցիների, աշակերտական ու ուսուցչական կազմի անունից   շնորհակալություն է հայտնում «Արթուր Ասատրյան» բարեգործական հինադրամին և հատկապես Արթուր Ասատրյանին:

«Թո՛ղ Աստված պահապան լինի Արթուր Ասատրյանին ու նրա ընտանիքին։ Այսօր մեր հայրենիքը նրա նման հայորդիների կարիքը շատ է զգում։ Շնորհակալ ենք նրան, որ մեր կողքին է։ Մեր աշակերտները խանդավառությամբ են լցվել։ Վստահ եմ՝ Արթուր Ասատրյան բարեգործը նրանց համար օրինակ է դառնալու», –   ասաց Գորհար Գազազյանը։

Անգլերենի ուսուցչուհի Լուսինե Մուշեղյանն էլ իր հերթին ընդգծեց՝ մարզադպրոցի հիմնանորոգումը երեխաների համար բաղձալի երազանք  է եղել, իսկ այսօր արդեն այս երազանքն իրականություն է դարձել։

«Այժմ մենք ունենք գեղեցիկ  մարզադահլիճ, որտեղ կանցկացվեն ոչ միայն ֆիզկուլտուրայի դասաժամերը, այլև կարատեի,մարտեր առանց կանոնների,  պարի պարապմունքները։ Մենք ունենք պատանի մարզիկներ, պարողներ,  ովքեր  արդեն իսկ մեծ հաջողությունների են հասել։ Առաջիկայում նրանք հնարավորթյուն կունենան մարզվել բարվոք պայմաններում։ Անչափ շնորհակալ ենք Արթուր Ասատրյանին  այս հայրենանվեր գործի համար», –  ասաց Լուսինե Մուշեղյանը։

Իսկ հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Տաթևիկ Ղազարյանն ընդգծեց՝ աշակերտներից շատերը սպորտի նկատմամբ մեծ սեր ունեն․ հիմնանորոգված դահլիճը նրանց է՛լ ավելի է ոգևորել։

«Արթուր Ասատրյանի շնորհիվ մեր աշակերտները սպորտով կզբաղվեն հենց մեր դպրոցի մարզադահլիճում։ Ինչպես նկատեցիք, մենք ունենք չեմպիոններ մեդալակիրներ․ լիահույս ենք, որ առաջիկայում մեր չեմպիոնների թիվն ավելանալու է։ Անչափ շնորհակալ ենք Արթուր Ասատրյանին  մեր աշակերտների երազանքն իրականացնելու համար», –   նշեց  Տաթևիկ Ղազարյանը։

 

30729765_1845013769129509_5252323318551329324_n

30710389_1845013765796176_5609447484283563845_n

30728393_1845013909129495_1703147047448720913_n

30710693_1845013969129489_8268575054277390919_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ