26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Թուրքիայում ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ակցիաներ անել ողջ երկրում

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան հայտարարել է, որ ապրիլի 16-ին իրենց կուսակցությունը պատրաստվում է Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնել: Դրանք ուղղված են լինելու ընդդեմ այն բանի, որ իշխանությունները պատրաստվում են երկրում գործող արտակագ դրության ռեժիմը 7-րդ անգամ երկարաձգել։

Ընդդիմադիրները ծրագրում են նստացույցեր կազմակերպել Թուրքիայի մի շարք քաղաքների հրապարակներում, կենտրոնական զբոսայգիներում և մարդաշատ այլ վայրերում։

«Բոլոր մեր քաղաքացիներին և կուսակցություններին, որոնք դեմ են արտակարգ դրությանը,  հրավիրում ենք նստացույցերի»,-ասել է Աղբաբան։

Այս պահին հայտնի է, որ նստացույցեր կկազմակերպվեն Անկարա, Ստամբուլ, Էրզրում, Գազիանթեփ, Դրարբեքիր, Տրապիզոն, Իզմիր, Հաքքարի, Մալաթիա, Սամսուն, Զոնգուլդակ  քաղաքներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշում էր կայացվել։

Սպասվում է, որ առաջարկը Թուրքիայի մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ: 

Աղբյուր`   ermenihaber.am
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ